Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արդեն ձևավորվում է սիրիական կոնֆլիկտային գոտու նոր համայնապատկերը

Արդեն ձևավորվում է սիրիական կոնֆլիկտային գոտու նոր համայնապատկերը
25.12.2024 | 16:00

Տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ Թուրքիայի օժանդակությամբ իսլամամետ նոր իշխանությունը ստեղծելու է 300 000-ոց նոր բանակ: Թուրքիայի հովանավորությամբ ստեղծվող բանակը, պարզ է, որ լինելու է արդիական զենքով և բարձրակարգ կազմակերպվածությամբ: Մոտավորապես ինչ վտանգ կարող է այն ներկայացնել Իսրայելի համար, կարծում եմ, լավ հասկանալի է: Հրեաները կարող է շուտով երանությամբ հիշեն Ասադին: Եվ այսօրվա լուրերից. «Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ էլ իրենց զենքերով կթաղվեն սիրիական հողերում: Մենք դիմակայելու ենք բոլոր ահաբեկչական խմբավորումներին, որոնք ձգտում են շահարկել Սիրիայում տիրող իրավիճակը»,- ասել է Էրդողանը:

Դժվար չէ պատկերացնել այն հետևանքները, որոնք կհաջորդեն սիրիական քրդերի և նոր իշխանությունների կանոնավոր բանակի ռազմական գործողություններին: Կանխատեսելի է, որ այս պատերազմին կարող է միջամտել նաև Իրաքի քրդական ինքնավարության բանակը՝ փեշմերգան: Եթե չեմ սխալվում՝ այն 100-150-հազարանոց լավ զինված կազմավորում է: Ի՞նչ դիրքորոշում կունենա այս դեպքում Իրաքի կառավարությունը:

Ահա այսպիսի զարգացումներ՝ մեր հարևան տարածաշրջանում: Կայսրությունները վերածնման հատկություն ունեն, Օսմանյան կայսրությունը բացառություն չէ: Ռուսներն առայժմ դիտում են, ռուսական ռազմաբազաների հաշվով էլ դեռ նոր լուրեր չկան:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5379

Մեկնաբանություններ